Ֆրանսիայի ՊՆ-ն պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ սահմանին իրավիճակը գնահատելու համար. Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի և ՀՀ ՊՆ ղեկավարները


12:22 , 28 սեպտեմբեր, 2022
Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Սեբաստիան Լըքորնյուն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման մանրամասների մասին:

«Այսօր ընդունել եմ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին: Քննարկել ենք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին, որտեղ մարտերը պետք է ավարտվեն, և ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց սկզբնական դիրքերը։

Հայտարարել եմ ֆրանսիական պատվիրակության շուտափույթ գործուղման մասին Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար»,- գրել է ֆրանսիացի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ երկուշաբթի Փարիզ է այցելել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրան Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: Հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի հետ՝ պահանջելով հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և զորքերը վերադարձնել ելման դիրքեր:

Возможно, это изображение 12 человек, люди играют на музыкальных инструментах, люди стоят и на открытом воздухеВозможно, это изображение 2 человека, люди стоят и костюмВозможно, это изображение 8 человек