Բերման է ենթարկվել Արամ Մանուկյանի որդին


15:10 , 31 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Քիչ առաջ «Փակ շուկայի մոտից բերման ենթարկվեց Արեն Մանուկյանը՝ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի որդին: Դեռևս պարզ չէ, թե նրան ինչու բերման ենթարկեցին, միայն երևաց, որ նա շրջապատված էր ոստիկաններով, հրմշտոց էր: 

Այս պահին «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները և «Փակ շուկայի» մոտ ապրող բնակիչները առանձնացել են, ոստիկանությունը հորդորում է պահպանել հասարակական կարգը»: