Միջերկրական ծով է ժամանել ԱՄՆ-ի ռազմա-ծովային ուժերի դեսանտային նավ


15:46 , 31 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի ռազմա-ծովային ուժերի դեսանտային նավ «Սան-Անտոնիոն»`ծովային հետևակներով ժամանել է Միջերկրական ծովի արևելյան մաս: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչներին:

Նրանց խոսքերով` վաղուց էր նախատեսվում դեսանտային նավի ժամանում տարածաշրջան, սակայն հաշվի առնելով Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, որոշում կայացվեց այն ուղարկել Միջերկրական ծովի արևելյան մաս ամերիկյան ռմբակոծիչների մոտ, որոնք կարող են գործարկվել ռազմական գործողությունում: 

«Սան-Անտոնիո» նավում գտնվում է ԱՄՆ ծովային մի քանի հարյուր հետևակ: Նավում կա հարթակ ուղղաթիռների համար: Պարսից ծոցի գոտում կգտնվեն «Գարի Թուրմեն» և «Նիմից» ավկաիրները: