Վերսկսվում է պատվերների ու քաղաքական դիակների ակտիվացման ժամանակաշրջանը


15:04 , 31 օգոստոս, 2013

Աշնան հետ մեկտեղ կարծես վերսկսվում է պատվերների ու քաղաքական դիակների ակտիվացման ժամանակաշրջանը։ Բոմժությունից խոսում է մի մարդ, ով տարիներ շարունակ տառապում է խրոնիկ հարբեցողությամբ, պարբերաբար ունենում է խնդիրներ օրենքի հետ, բազմիցս առնչվել է ԴԱՀԿ հետ, ժամանակին վտարվել է ընդդիմության շարքերից... Իհարկե, եղել են մարդիկ, ում խոսքը նույնիսկ նման խնդիրների պարագայում (որոնք հիմնականում քաղաքական դրդապատճառներ են ունենում) կարելի է արժեքավոր համարել, սակայն վստահաբար կարող եմ փաստել, որ Սուրեն Սուրենյանցը այդ թվին չի պատկանում։ 
Եթե նա համեմատականներ է անցկացնում ԵՊՀ-ի ու ցեմենտի գործարանի միջև, ապա պարտավոր է նաև հաշվի առնել, որ իր նշած ԵՊՀ-ն թանկացրել է ուսման վարձավճարները, իսկ Գագիկ Ծառուկյանը իր սեփական միջոցներով պատրաստակամություն է հայտնել աջակցելու նրա անվան հետ կապվող բուհերում սովորող ուսանողներին։
Հ.Գ. Եթե պատվիրատուները նպատակ ունեն այս կերպ հասնել արդյունքի, այսուհետ պետք է նախապատվությունը չտան էժան տարբերակներին ու քաղաքական բոմժերին։ Չնայած ամեն դեպքում ժողովուրդը այլևս նման հերյուրանքներին վաղուց չի հավատում, կարող եք շարունակել աննպատակ վատնել Ձեր միջոցները։