Հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ից անհետ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը․ ՊՆ


22:54 , 27 սեպտեմբեր, 2022

Սեպտեմբերի 27-ին հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը:

Զինծառայողի առողջական վիճակը բավարար է: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը։