Հարբած ռուս կինը տաքսու վարորդից պահանջել է ծեծել իրեն


21:17 , 27 սեպտեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

ՌԴ Կրասնոյարսկում հարբած ուղևորը հրաժարվել է տաքսիից իջնել և վարորդից պահանջել է հարվածել իրեն։ Այս մասին հայտնում է REN TV-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ երեկո ռուս կինը ընկերուհու հետ վերադառնում էր խնջույքից։ Երբ վարորդը նրանց հասցրել է նշանակված վայր, աղջիկը սկսել է հրաժարվել դուս գալ մեքենայից։ Տաքսու վարորդի խնդրանքին՝ լքել մեքենան, ռուս կինն ասել է. «Չեմ հեռանա։ Հարվածիր ինձ»:

Որոշ ժամանակ անց ուղեկցորդին հաջողվել է կնոջը համոզել դուրս գալ մեքենայից և գնալ տուն։