Բաքոյան Ռուստամը կոծկել է Նիկոլի վախերը


17:58 , 27 սեպտեմբեր, 2022

Բաքոյան Ռուստամը կոծկել է Նիկոլի վախերը

ՔՊ-ական Բաքոյան Ռուստամը, բացահայտելով իրենց՝ իշխանության հանդեպ ունեցած վերաբերմունքը, հայտարարել է, թե իրենք այս ընթացքում որևէ անգամ չեն անհանգստացել, որ պետք է իշխանություն կորցնեն. իրենք իշխանության չեն եկել՝ իրենց հարստությունը և բիզնեսները պահելու համար, այլ եկել են երկիրն ավելի լավը դարձնելու, և եթե կգա ավելի լավ ուժ,որը ավելի լավը կդարձնի այն, ապա դրա միակ ճանապարհն ընտրություններն են. «այս երկրում» երկրի ճակատագիրը որոշում է ժողովուրդը:

Ինչ-որ առումով Բաքոյան Ռուստամն ասել է ճշմարտությունը, բայց վատն այն է, որ դրա միայն մի մասն է ասել՝ չբացահայտելով իրենց՝ իշխանության մնալու հիմնական նպատակը:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ովքեր էին ներկայիս ՔՊ-ականները՝ նախքան Նիկոլի արկածախնդրությունը. շատերն անգամ սիգարետի փող կամ մի 50գ արաղի փող չունեին ու հաճախ «կյանքի հաճույքներից» օգտվում էին սրանից-նրանից երկու կոպեկ պարտք վերցնելով: Այս իմաստով,այո՛, իրենք իշխանության չեն եկել՝ իրենց հարստությունը և բիզնեսները պահելու համար. չէին կարող պահել այն, ինչը չունեին: Փոխարենն իշխանության եկան այլ նպատակով՝ հարստություն ու բիզնեսներ ձեռք բերելու, նախնական կապիտալի կուտակման խնդիրը լուծելու, ինչը և հաջողությամբ կյանքի կոչեցին, բայց միայն պետության գոյության հաշվին:

Ինչ վերաբեում է Բաքոյան Ռուստամի այն պնդմանը, թե եթե կգա ավելի լավ ուժ, որը ավելի լավը կդարձնի այն, ապա իրենք պրոբլեմ չունեն, ապա այստեղ թույլ սեռի ներկայացուցիչներին բռնության ենթարկելու մեծ սիրահար սկանդալային ՔՊ-ականը անկեղծ չի գտնվել. ավելի մեծ վախ, քան իշխանության կորուստն է, Նիկոլն ու թիմն ուղղակի չունեն, քանի որ այս ընթացքում հասցրել են այնքան կեղտ ուտել, որ աթոռը կորցնելուց հետո, շատ լավ գիտակցում են, ցանկացած դեպքում կանգնելու են դատվելու անհաղթահարելի վտանգի առաջ: Ընդ որում՝ տարբերություն չկա, թե իշխանության կորուստն ինչպես տեղի կունենա, ընտրությունների՞, թե՞ ասենք ինչ-որ դավադրության հետևանքով, քանի որ վերջնարդյունքը նույնն է լինելու՝ առանց բացառության. բոլոր ՔՊ-ականները ստիպված են լինելու իրավապահներին պատմել իրենց առաջին միլիոնի ձռքբերման պատմությունը, իսկ դա, ինչպես հայտնի է, մեծահարուստների կենսագրության ամենամութ կողմն է: