16:10 , 31 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Ալյասկայում ծովի մակարդակից 4.8 կմ բարձրության վրա գտնվող Վենիամին հրաբխից մոխրի արտանետում է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդել է նահանգի հրաբուխների ուսումնասիրության կազմակերպությունը:
Ըստ ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչության` ձևավորված մոխրի ամպը վտանգ է ներկայացնում օդային հաղորդակցության համար: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում են սեյսմոլոգները` հնարավոր են նոր արտանետումներ:
2010թ. գարնանը Իսլանդիայի հրաբխից մոխրի մի շարք արտանետումները բերել էին Եվրոպայի օդային տարածքի փակման: Վենիամինի ակտիվության աճի նշանները գրանցվել են հուլիսին, սակայն ներկայումս գոյացած մոխրի ամպը ամենամեծն է: