15:09 , 31 օգոստոս, 2013Aysor.am-ը գրում է.
Բարձրագույն կրթությունը միլիարդեր դառնալու նախապայման չէ: Forbes.ru-ն ներկայացրել է այն տաս միլիարդատերերին, ովքեր իրենց օրինակով են ապացուցել դա և չեն ավարտել անգամ դպրոցը:
1. Inditex ընկերության հիմնադիր Ամանսիո Օրտեգան` իր 57 միլիարդ դոլար կարողությամբ, 2013 թ. ներառվել է աշխարհի մենահարուստ մարդկանց ցանկում: Նա սկսել է որպես դերձակի օգնական, սակայն շուտով հասկացել է, որ չի կարողանա այդպես հաջողության հասնել և գնել է էժան կտորներ և սկսել կարել բոլորի համար հասանելի հագուստ: 1975 թ. նա իր կնոջ հետ բացել է առաջին Zara խանութը:

2. Cheung Kong Group-ի հիմնադիր Լի Կաշինը` իր 31 մլրդ դոլար կարողությամբ: 14 տարեկանում նա ստիպված է եղել թողնել դպրոցը, քանի որ իր հայրը մահացել է տուբերկոլյոզից, վաճառել ժամացույցերի շղթաներ, արհեստական ծաղիկներ արտադրող գործարանում է աշխատել: Օրական 16 ժամ աշխատելով` նա որոշակի գումար է կուտակել և բացել պլաստմասայե իրեր արտադրող գործարան:

3. Kering ընկերության հիմնադիր Ֆրանսուա Պինոն` իր 15 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Նա մի անգամ խոստովանել է, որ իր միակ ուսման վկայականը վարորդական իրավունքն է: 16 տարեկանում նա թողել է դպրոցը և այլևս չի մտածել կրթության մասին: Նախ, նա չի սիրել սովորել, և չի կարողացել հանդուրժել համադասարանցիների ծաղրը իր նկատմամբ:

4. Virgin Group-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը` իր 4,6 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Նա չի սովորել այն պատճառով, որ դիսլեկսիայի պատճառով չի կարողացել կարդալ: Դպրոցի տնօրենը նրա հեռանալու ժամանակ ասել է. <Հաջողություն քեզ, դու կամ հանցագործ կդառնաս, կամ էլ հեքիաթային կհարստանաս>:

5. Tavistock Group-ի հիմնադիր Ջո Լյուիսը` իր 4,2 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: 15 տարեկանում նա դպրոցը փոխարինել է մատուցողի համազգեստով: Այժմ նա ավելի քան150 ընկերությունների բաժնետեր է, 135 ռեստորանի տեր և <Տոտենհեմ Հոտսպուր> ֆուտբոլային ակումբի տերը, ինչպես նաև ավելի քան 1 մլրդ արժողությամբ արվեստի գործերի տեր:

6. Tracinda Corporation-ի հիմնադիր Քըրք Քըրքորյանը` իր 3,3 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: 8 -րդ դասարանից նա թողել է դպրոցը և ակտիվորեն սկսել զբաղվել սպորտով: Շուտով սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը և նրա մոտ մեծ հետաքրքրություն է առաջանում ավիացիայի նկատմամբ, իսկ պատերազմի ավարտից հետո գնում է իր փոքրիկ ավիագիծը և այժմ համարվում է <Լաս Վեգասի թագավորը>:

7. Dole Food Company-ի հիմնադիր Դեվիդ Մերդոկը` իր 2,4 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Բենզալցակայանում իր կարիերան սկսած միլիարդատերը այժմ զբաղվում է անշարժ գույքի վաճառքով:

8. American Financial Group, Uninted Dairy Farmers-ի հիմնադիր Կարլ Լինդները 14 տարեկանում դպրոցը թողել է` ծնողներին կաթի վաճառքի հարցում օգնելու համար: Այժմ նա խանութների ցանցի սեփականատեր է:

9. Zorlu-ի հիմնադիր Ահմեդ Նազիֆ Զորլուն` իր 1,4 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: 15 տարեկանում նա թողել է դպրոցը և մտել տեքսիլ արտադրության ոլորտ:

10. Netscape-ի հիմնադիր Ջեյմս Կլարկը` իր 1,1 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Նա թողել է դպրոցը աշխատանքի համար, և նավատորմում աշխատելու ժամանակ հասկացել, որ իրեն շրջապատող մարդիկ չգիտեն անգամ տարրական թվաբանություն: Նա գրանցվել է Տուլեինսկի համալսարանի երեկոյան դասընթացներին, և ղեկավարությունը ընդառաջ է գնացել նրան, թույլ տալով առանց ավարտական դիպլոմի մասնակցել դասերին: Այժմ նա հանդիսանում է Սիլիկոնյան հովտի լեգենդը:
