Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել «Վաշինգտոն Փոստ»-ին


00:36 , 27 սեպտեմբեր, 2022

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել «Վաշինգտոն Փոստ» ամերիկյան օրաթերթի սյունակագիր, լրագրող Դեյվիդ Իգնեյշըսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 26-ից գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում:

Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ: