Հակառակորդը 7 օրում հրադադարը խախտել է 200 անգամ


15:00 , 31 օգոստոս, 2013

Hetq.am-ը գրում է.

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ-ն: