14:54 , 31 օգոստոս, 2013
Emedia.am-ը գրում է.
Գիտնականները հայտաբերել են նոր աստղ, որին կնքել են որպես մեր Արեգակի երկվորյակ: Եթե հաշվի առնենք, որ միայն մեր գալակտիկայում աստղերի քանակը հասնում է մի քանի հարյուր միլիարդի, դժվար է կասկածել, որ ինչ որ տեղ կան աստղեր՝ խիստ նման մեր Արեգակին: Գիտնականները դա գիտեն, սակայն այս պահին այնքան էլ շատ չեն նման հայտնաբերված աստղերը:
Hi-News.ru-ի փոխանցմամբ՝ այդուհանդերձ՝ նրանց վերջին հայտնագործությունը՝ HIP 102152 անվանմամբ, որը գտնվում է մեզանից 250 լուսատարի հեռավորության վրա, հետաքրքիր է աստղագետների համար առաջին հերթին նրանով, որ այն Արեգակի երկվորյակ ամենահին աստղն է: Գիտնականները գնահատում են այս աստղի տարիքը 8,2 մլրդ տարի, այսինքն՝ այն գրեթե երկու անգամ ծեր է Արեգակից: Հայտնագործության կարևորությունը նրանում է, որ գիտնականները կկարողանան հասկանալ, թե ինչ պրոցեսներ տեղի կունենան Արեգակի հետ ապագա մի քանի միլիարդ տարիների ընթացքում:
Իր հայտնագործության համար աստղագետների միջազգային խումբն օգտագործել է Եվրոպական հարավային աստղադիտարանի ամենախոշոր աստղադիտակը: