19:22 , 26 սեպտեմբեր, 2022Սեպտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Աշխատանքային այցի շրջանակներում Հունաստանի ԱԳ նախարարին կընդունի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: