Ռուսաստանի քաղաքացիները, մոբիլիզացիայի ֆոնին, շարունակում են լքել երկիրը. ռուս-վրացական սահմանին 20 կմ երկարությամբ խցանում է գոյացել (Photo, video)


14:59 , 26 սեպտեմբեր, 2022

Tert.am-ը գրում է.

Ռուս-վրացական սահմանին՝ Վերին Լարսում, Ռուսաստանի քաղաքացիները շարունակում են երկար հերթում կանգնած մնալ՝ Վրաստան մտնելու համար, հայտնում է newsgeorgia.ge կայքը։

Հերթը հաղթահարելու համար անհրաժեշտ ժամանակը, ներառյալ սահմանային ընթացակարգերը, արդեն գնահատվում է երեքից չորս օր:

Վրաստան մուտք գործելու մեքենաների հերթն ավելի քան 20 կմ է: Անցումն իրականացվում է շատ դանդաղ: Հարյուրավոր մարդիկ Վրաստան են մտնում հեծանիվներով, շատերը 5-7 կիլոմետր քայլում են չեզոք տարածքով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: