Կրակոցներ Իժևսկի դպրոցում. զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ աշակերտներ


12:29 , 26 սեպտեմբեր, 2022

Tert.am-ը գրում է.

Հրաձգություն է տեղի ունեցել Ուդմուրտիայի մայրաքաղաքի թիվ 88 դպրոցում։ Դեպքի վայր է ժամանել հանրապետության ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը, աշխատում են բոլոր հատուկ ծառայություններն ու բժիշկները։  Հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ հինգ երեխա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Ուդմուրտիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր վեց զոհի և 20 վիրավորի մասին։

Գերատեսչությունից հայտնել են նաև, որ կրակող տղամարդու դին հայտնաբերվել է, նա ինքնասպան է եղել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: