Սիրիայի ռազմական ղեկավարությունը պատրաստ է ցանկացած պահի հակահարված տալ հարձակմանը


14:30 , 31 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Սիրիայի ռազմական ղեկավարությունը պատրաստ է ցանկացած պահի հակահարված տալ հարձակմանը: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը` վկայակոչելով Սիրիայի անվտանգության ծառայության ներկայացուցչին:

«Մենք ցանկացած պահի սպասում ենք հարձակման և պատրաստ ենք պատասխան հարված տալ ցանկացած պահի»,- ասել է նա:

Սիրիայում իրավիճակի հերթական սրում տեղի ունեցավ օգոստոսի 21-ին, երբ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդեցին կառավարական զորքերի կողմից Դամասկոսի մոտ քիմիական զենք կիրառելու մասին: