14:19 , 31 օգոստոս, 2013
Պուտինը վերջապես խոսաց.
- Քիմիական զենքը չէին կարող կիրառել սիրիական իշխանությունները, քանի որ դա հակասում է ցանկացած տիպի տրամաբանության, քանզի զենքի կիրառման պահին կառավարական զորքերը ակտիվ հարձակվողական գործողություններ էին իրականացնում ու շրջապատման մեջ էին վերցրել ապստամբական մի շարք խմբավորումների:
- Քիմիական զենքը կիրառել են հենց ապստամբները՝ սադրելով շահագրգիռ կողմերին, որպեսզի ռազմական միջամտություն տեղ գտնի Սիրիայի ներքին կոնֆլիկտում:
- Ամերիկյան գործընկերների հայտարարությունները անհեթեթ են և անհարգալից իրենց արտասահմանյան գործընկերների նկատմամբ: Ամերիկյան կողմը պնդում է բազմաթիվ ապացույցների առկայության մասին... Եթե ապացույցներն այդքան շատ են, ապա թող բարի լինեն, ներկայացնեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որպեսզի դրանք քննարկվեն, ու ըստ այդմ հետևություններ արվեն, այլապես այս ամենն անլուրջ է: Չի կարելի նման լուրջ որոշումներ կայացնել ինչ-որ անորոշ գաղտնալսումների հիման վրա: