21:38 , 24 սեպտեմբեր, 2022Tert.am-ը գրում է.
West Atlantic ավիաընկերության ինքնաթիռը, դուրս գալով փարիզյան «Շառլ դը Գոլ» օդանավակայանից, չի կարողացել վայրէջք կատարել Ֆրանսիայի հարավում գտնվող Մոնպելյե քաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրա:
Ինչպես գրում է Daily Mail-ը, բեռնատար օդանավը, չկարողանալով վայրէջք կատարել թռիչքուղու վրա, առաջամասով հայտնվել է լճի մեջ: Արդյունքում Մոնպելյեի օդանավակայանն առայժմ փակ է:
Փրկարարները անհաջող վայրէջք կատարած Boeing 737-ից երեք մարդու են դուրս բերել. նրանք չեն տուժել:
Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:



