Իրանը պետք է անհապաղ դադարեցնի Ռուսաստանին զենք մատակարարել ուկրաինացիներին սպանելու համար. Ուկրաինայի ԱԳՆ


20:56 , 24 սեպտեմբեր, 2022

Tert.am-ը գրում է.

Իրանը պետք է անհապաղ դադարեցնի Ռուսաստանին զենք մատակարարել ուկրաինացիներին սպանելու համար, այլ ոչ թե արդարացումներ անի «դրսի ազդեցության» մասին ֆանտազիաներով։ Այս մասին ասել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն՝ մեկնաբանելով Իրանում Ուկրաինայի դեսպանի հավատարմագրումը հետ կանչելուց հետո Իրանի իշխանությունների արտահայտած «ափսոսանքը», գրում է news.liga.net-ը։

Նշենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Կանանի Չաֆին հայտարարել է, որ Իրանը կպատասխանի Ուկրաինայի՝ դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը իջեցնելու որոշմանը:

«Թեհրանն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան այս դեմարշի։ Կիևին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ երրորդ կողմերի ազդեցությունից, որոնք ձգտում են քանդել Ուկրաինայի և Իրանի միջև հարաբերությունները», - ասել է Նասեր Կանանի Չաֆին:

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հետ էր կանչել Կիևում Իրանի դեսպանի հավատարմագրումը՝ Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքերի հնարավոր վաճառքի մասին լուրերի պատճառով:

«Թեհրանն ամբողջությամբ կրում է Ուկրաինայի հետ հարաբերությունների կործանման պատասխանատվությունը: Իրանը պետք է անհապաղ դադարեցնի Ռուսաստանի Դաշնությանը զենք մատակարարել ուկրաինացիներին սպանելու համար, այլ ոչ թե դա արդարանա «արտաքին ազդեցության» ֆանտազիաներով», - ասել է ԱԳՆ խոսնակը։