Թուրքիան կարող է ամերիկյան F-16 Fighting Falcon-ի փոխարեն գնել ռուսական Սու-35 կործանիչները


19:13 , 24 սեպտեմբեր, 2022

Tert.am-ը գրում է.

Թուրքիան չի բացառում ամերիկյան F-16 Fighting Falcon-ի փոխարեն ռուսական Սու-35 կործանիչների գնումը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրին։

Նշվում է, որ դա հնարավոր է, եթե Վաշինգտոնի հետ F-16 Fighting Falcon-ի գործարքը ձախողվի։

«Տարբերակներից մեկը կարող է լինել Սու-35-ը»,- ասել է Դեմիրը։