Մինչև 10 տարվա ազատազրկում՝ դասալիքների և ինքնակամ հանձնված գերիների համար․ Պուտինը վավերացրեց որոշումը


17:54 , 24 սեպտեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ստորագրել է ՌԴ-ում «Զինվորական ծառայության մասին օրենքում»  փոփոխությունների փաթեթը, որոնց նախատեսում են մի շարք խստացումներ։

Ըստ այդմ, Ռուսաստանում մասնակի զորահավաքին չներկայացողները և դասալիքները կարող են դատապարտվել մինչև 10 տարվա ազատազրկման:

Մինչև 10-ը տարվա ազատազրկման կդատապարվեն նաև ինքնակամ գերի հանձնված զինծառայողները: