Հայաստանի առաջ ծառացած փորձությունների հաղթահարման ուղիների վերաբերյալ իր տեսակետով է կիսվել «Նավակ ճոճողը»


17:11 , 24 սեպտեմբեր, 2022

«Զորավար» Վիլենը

Հայաստանի առաջ ծառացած փորձությունների հաղթահարման ուղիների վերաբերյալ իր տեսակետով է կիսվել «Նավակ ճոճողը»՝ «ձգվելու» կոչ հղելով: «Լինել զգոն, զուսպ, սառնասիրտ, հավասարկշիռ, պինդ, ուժեղ, հանդուգն և ամենակարևորը՝ տոկուն. հանրային տոկունությունը մարտահրավերներին դիմակայելու համար մեկ զենքն է։ Ես պնդում եմ, որ ձգվե՜ք սաղդ, եթե ուզում եք ունենաք այն, ինչի մասին խոսում եք: Ուժե՜ղ, հանդո՜ւգն, տոկո՜ւն»,-բացականչական կետադրական նշանի գործածությունն հենց այսպես է չարաշահել Վիլենը:

Ցավոք, միայն հայերենի կետադրական նշանները չէ, որ պարբերաբար չարաշահում է այս ՔՊ-ականն իր ֆեյսբուքյան ստատուսներում. նա ու նրա նմանները չարաշահում են իրենց այն պաշտոններն ու դիրքը, որոնց արժանացել են բացառապես մեկ հոգու արկածախնդրության ու այդ արկածախնդրության դրսի հովանավորների շնորհիվ: Բայց ամենաշատը չարաշահում են մարդկանց համբերությունը, որն անմիջապես սպառվում է՝ ճիշտ այն վայրկյանից սկսած,երբ մարդ հասկանում է, թե պետության համար ճակատագական այս փուլում ինչպիսի խեղկատակների ձեռքին է հայտնվել իշխանության ղեկը:

Զգոն, զուսպ, սառնասիրտ, հավասարկշիռ, պինդ, ուժեղ, հանդուգն, տոկուն լինելու կոչ Վիլենը պետք է հղի ոչ այնքան հանրությանը, որքան՝ սեփական շեֆին.այդ հատկանիշներից ոչ մեկը Նիկոլին բնորոշ չէ, այլ ընդհակառակը՝ ճիշտ հակառակ երևույթի հետ գործ ունենք. հախուռն, վախկոտ, անհավասարակշիռ ու թույլ մեկն է հայոց վայ վարչապետը,որի բացասական հատկանիշների հետևանքով է այսօր, որ Հայաստանը դարձել է թուրքերի համար բոքսի տանձիկ:

Վա՜յ այն հասարակությանը, որին վիլենները պետք է հուշեն՝ ինչպիսին լինել, որ հնարավոր լինի դիմակայել…