Ֆրանսիայում փրկել են նավով Մեծ Բրիտանիա հասնել ցանկացող 65 միգրանտի


14:41 , 24 սեպտեմբեր, 2022

Ֆրանսիայի ծովային ծառայությունները Լա Մանշի ջրերում փրկել են 65 միգրանտի, որոնք փորձել են նավով անօրինական մուտք գործել Մեծ Բրիտանիա։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին սեպտեմբերի 24-ին հայտնել է Լա Մանշի և Հյուսիսային ծովի պրեֆեկտուրան:

Ըստ Ֆրանսիայի ծովային ծառայությունների տվյալների՝ միգրանտների թվում 17 անչափահաս է եղել և երկու մանկահասակ երեխա: Բոլոր միգրանտներին առաջին օգնություն է ցուցաբերվել, ինչից հետո նրանց տեղափոխել են Բուլոն-սյուր-Մեր նավահանգիստ, որտեղ հանձնվել են սահմանային ոստիկանությանն ու շրջանի հրշեջ-փրկարարական ծառայությանը։