23:57 , 23 սեպտեմբեր, 2022Շրջանառվող այն տեղեկությունը, թե իբրև Արարատի մարզի Երասխ սահմանամերձ բնակավայրում տարհանում է իրականացվում, չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և խուճապ տարածող սահմանային իրավիճակին առնչվող տեղեկություններ հրապարակելուց։
Արարատի մարզում իրավիճակը հանգիստ է։ Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։