Ռուսաստանը ձգձգում է Սիրիայի հետ ռազմական պայմանագրերի իրականացումը


14:12 , 31 օգոստոս, 2013

Ռուսաստանը դադարեցնում է  Սիրիայի հետ ռազմական պայմանագրերի կատարումը. ԶԼՄ-ներAysor.am-ը գրում է.

Ռուսաստանը փոխել է Սիրիայի հետ սպառազինությունների մատակարարման վերաբերյալ պայմանագրերի ժամկետը:

Մասնավորապես, առաջին МиГ-29М/М2 կործանիչները, որոնք պետք է մատակարարվեին այս տարվա ընթացքում, սիրիացիներին կհասնեն միայն 2016 և 2017թվականներին։ Այս մասին գրում է kommersant.ru-ն ՝ հղում անելով «Ռոսօբորոնէքսպորտում» իր աղբյուրներին:

Պարբերականի հաղորդմամբ՝ չի բացառվում, որ կձգձգվի նաև Як-130 ուսումնամարտական ինքնաթիռների և С-300ПМУ2 հակաօդային պաշտպանության համալիրների մատակարարումը: 

Kommersant.ru-ի փոխանցմամբ՝ հիմնական պատճառը սիրիական կողմի ֆինանսական դժվարություններն են։ Օրինակ, МиГ-երի համար Սիրիան վճարել է ընդհանուր արժեքի միայն 30 տոկոսը։