Լրատվամիջոցները հակասական տեղեկություններ են հաղորդում Մանդելայի գտնվելու վայրի վերաբերյալ


14:05 , 31 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելան նախկինի նման գտնվում է հիվանդանոցում` հաղորդել է Reuters գործակալությունը` հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին և նախագահի ներկայացուցչին: 

Ավելի վաղ BBC-ն նշել էր, որ Մանդելան վերադարձել է Յոհանեսբուրգի իր բնակարան հիվանդանոցում երկարատև բուժում անցնելուց հետո: 

«Մանդելան նախկինի պես Պրետորիայի հիվանդանոցում է և մնում է ծայրահեղ, բայց կայուն վիճակում»,- Reuters-ը փոխանցել է նախագահի ներկայացուցիչ Ջեյքոբ Զումիի խոսքերը: 

Հիշեցնենք` Մանդելան հոսպիտալացվել է հունիսի 8-ին` թոքերի ինֆեկցիա ախտորոշմամբ: