«Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է Երևանի ընտրություններին, ցուցակը գլխավորելու եմ ես․ Դավիթ Խաժակյան


13:16 , 23 սեպտեմբեր, 2022

Կա կուսակցության որոշում, որ մենք մասնակցելու ենք հաջորդ քաղաքային ընտրություններին: Կուսակցության ցուցակը գլխավորելու եմ ես: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Թե ինչ ձևաչափով կմասնակցենք, ինչ օրակարգով՝ շատ հարցեր մեկ տարվա ընթացքում պարզ կդառնան»,- ասաց Խաժակյանը: