13:40 , 31 օգոստոս, 2013
Panarmenian.net-ը գրում է.
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անթույլատրելի է համարել ԱՄՆ հայտարարությունները Սիրիայի դեմ ռազմական ուժ գործադրելու սպառնալիքով: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Վաշինգտոնից հնչած սպառնալից հայտարարությունները Սիրիայի դեմ ուժ կիրառելու մասին անընդունելի են: Որևէ ապացույցների բացակայության պայմաններում Սիրիային հարվածներ հասցնելու սպառնալիքներ են հնչում»,-ասել է նա:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ դեռ վերջնական որոշում այդ հարցի վերաբերյալ չի կայացվել, սակայն քննարկվում է «սահմանափակ ռազմական գործողությունների տարբերակը»:
Մինչդեռ ՄԱԿ գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ Սիրիայում ՄԱԿ տեսուչների հավաքած նյութերը մշակելու համար կարող է 2 շաբաթ պահանջվել: