Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Կուտական համայնքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան


09:13 , 23 սեպտեմբեր, 2022

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Կուտական համայնքի դիրքերի ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«Գեղարքունիքի թերևս սահմանապահ դարձած Կուտական համայնքի բնակիչներից քիչ առաջ ստացա ահազանգ. թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել տեղի հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ Կուտական համայնքի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում։

Այս պահին ընթանում է փոխհրաձգություն, զոհերի, վիրավորների մասին տեղեկություն առկա չէ», - գրել է նա։