20:09 , 22 սեպտեմբեր, 2022Lurer.com-ը գրում է.
«Anonymous» միջազգային հաքերային խումբը աջակցություն է հայտնել Հայաստանին՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ։
Մասնավորապես, խումբը Twitter-ի իր էջում տարածել է System of A Down ռոք խմբի հայտարարությունը, որում երաժիշտները խոսում են Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին։
«Աշխարհը խորը շունչ քաշելու կարիք ունի»,- գրել է «Anonymous»-ը` կից ավելացնելով «StandwithArmenia» հեշթեգը:
Նշենք, որ «Anonymous»-ի թվիթերյան էջին հետևում է ավելի քան 7 միլիոն օգտատեր:
