Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական անձանցից մեկը մահացել է. ԱՆ


18:02 , 22 սեպտեմբեր, 2022

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է: Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:

Երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Հիշեցնենք, որ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական 7 անձ: