Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ կատարվում է ծառայողական քննություն


13:56 , 22 սեպտեմբեր, 2022

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում:

Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, կարմիր և սև բերետավորները, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին զոհված զինծառայողների հարազատներին:

Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 37 քաղաքացու, որոնց մեծ մասը զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ են: