ԳՇ պետն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին. կողմերը քննարկել են ստեղծված իրավիճակում կազմակերպության հետագա հնարավոր քայլերը


13:12 , 22 սեպտեմբեր, 2022

ՀՀ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել է Հայաստանի սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը, ինչպես նաև ստեղծված իրավիճակում կազմակերպության հետագա հնարավոր քայլերը։