13:05 , 31 օգոստոս, 2013
Փակ շուկայի պաշտպանության ցույցի գնալուց առաջ ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ մշակույթի նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանը մի քանի անգամ պաշտոնապես հայտարարում էին անցած երկու տարիների ընթացքում, որ Ս.Ալեքսանյանի գործողությունները Փակ շուկայի տարածքում ապօրինի են: Հետեւաբար պետական մարմինների որոշումները պետք է ի կատար ածեին ՀՀ ոստիկանությունն ու դատախազությունը, որոնք երկու տարի թերացել են իրենց ծառայողական պարտականություններն ու հասարակական պարտքը կատարելու գործում: Այսօրվանից սույն պետական մակարդակի վրա ընդունված եւ չկատարված որոշումների իրականացումը իր վրա է վերցնում քաղաքացիական հասարակությունը: Եթե ՀՀ ոստիկանությունը խանգարելու է քաղաքացիներին եւ հարձակվելու է ցույցի մասնակիցների վրա, ուրեմն ոստիկանությունը ծառայում է ոչ թե պետությանն ու հասարակությանը, այլ հանցագործություն կատարող օլիգարխ Ս.Ալեքսանյանին: Դրանից բխող բոլոր հետեւություններով ՀՀ ոստիկանության համար: