1927 թվականի այս օրը մահացել է Անդրանիկ Օզանյանը


13:03 , 31 օգոստոս, 2013

1927 թվականի այս օրը մահացել է հայ ազգային-ազատագրական շարժման ամենացայտուն դեմքերից մեկը՝ Անդրանիկ Օզանյանը։ Անպարտելի հայ զորավարը մահացավ արտասահմանում, ուր հայտնվել էր 1919 թվականից, բայց հայրենիքից հեռու էլ Անդրանիկը ամեն կերպ սատարում էր հայությանը, բազմիցս հանգանակություններ էր կազմակերպել՝ օգնելու հայ որբերին և գաղթականներին։ Մահը վրա հասավ, երբ նա ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում էր։ 
2000 թվականին զորավարի աճյունը տեղափոխվեց Հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։ 
Անդրանիկի վերջին խոսքերն էին. «Ափսո՜ս, գործս կիսատ մնաց...»


«...Դուն պետք է փրկես ամբո՜ղջ Հայաստան,
Կարին, Մուշ, Սասուն, մայրաքաղաք Վա՜ն,
Տիգրանակերտից մինչև Շավարշա՜ն,
Տիրես մեզ համար հերո՜ս Անդրանիկ։
Պարզե՜նք դրոշակ տեսնե՝ ողջ աշխարհ
Թող բացականչե՝ կեցցե՜ Հայաստան,
Կեցցե՜ս դու հավետ,հերոս հայկական,
Հայոց ղեկավար հերո՜ս Անդրանիկ»։