18:13 , 21 սեպտեմբեր, 2022Այսօր՝ ժամը 17:45-ին, ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Նախնական տվյալներով 3 մարդ վիրավորվել է։