Խաչատրյան Արմենը թմրեցնում է ժողովրդի զգոնությունը


17:20 , 21 սեպտեմբեր, 2022

Խաչատրյան Արմենը թմրեցնում է ժողովրդի զգոնությունը. ինչո՞ւ

ՔՊ-ական Խաչատրյան Արմենը մի ֆեյսբուքյան ստատուս է մոգոնել՝ կոչ անելով բնակչությանը խուճապի չմատնվել, քանզի «Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, Արարատում, Հանրապետության մյուս բոլոր մարզերում և Արցախում խաղաղ է»: «Ակնհայտ է, որ այլ երկրներից, համապատասխան տեխնոլոգիաների և ՀՀ ում իրենց վստահված շրջանակների միջոցով փորձեր են արվում խուճապ և ցնցումներ առաջացնել երկրում, բայց հավատացեք՝ այդ օջախները կչեզոքացվեն»,-մասնավորապես՝ հայտարարել է պատգամավորը՝ հավատացնելով, որ անգամ մարտական գործողություններից տուժած գյուղերում բնակչությունը ապրում է իր առօրյայով, չկա ոչ մի խուճապ, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն էլ իրենց գործառույթներն են իրականացնում:

Ո՞ւմ նկատի ունի ՔՊ-ականը, երբ պնդում է, թե ինչ-որ շրջանակներ խուճապ են առաջացնում երկրում: Ստեղծված իրական վիճակի մասին մարդկանց տեղեկացնելն ու զգոնության կոչ հղե՞լը նկատի ունի նախկին ոստիկանը, ստեղծված իրական վիճակը նկարագողների՞ն: Բայց չէ՞ որ իսկապես խայտառակ վիճակ է, թուրքերը կենտոնացնրել են տասնյակ հազարների հասնող զորք ու զինտեխնիկա, իսկ այդ ֆոնին իշխանությունների հանդեպ իր լոյալությամբ հայտնի նույն Սերժ Թանկյանը ահազանգում է այն մասին, թե ինչպես է Լեմկինի ինստիտուտը կարմիր դրոշ թողարկել՝ահազանգելով հայոց նոր ցեղասպանության իրական վտանգի մասին: Հիմա Սերժ Թանկյանը խուճա՞պ է տարածում…

Այս իրավիճակում իշխանություններն իրենք պետք է հասարակությանը նախապատրաստեին զարգանալիք իրադարձություններին, այնինչ ոչ ոք «մատը մատին չի տալիս», ու ստեղծվում է տպավարություն, թե Հայաստանը ոչ թե Ադրբեջանի ու Թուքիայի, այլ ասենք Չիլիի հարևանն է:

Իսկ թե ինչով է պայմանավորված իշխանությունների այս քաղաքականությունը, կարելի է միայն կռահել. կա՛մ վախենում են քաղաքական հետևանքներից, կա՛մ, որ ավելի հավական է, թուրքերից պատվեր ունեն՝ բացելու Հայաստանի դարպասները ներսից, իսկ դա անելու համար ոչ մի մոբիլիզացիա կամ հատուկ միջոցառում էլ պետք չէ. ֆեյսբուքյան անիմաստ ստատուսներ են հարկավոր՝ իրենց անիմաստ հեղինակներով: