Որքա՞ն կարելի է հանդուրժել այս անպատվությունը


16:07 , 21 սեպտեմբեր, 2022
Ի՞նչ կարելի է անել, որ Նիկոլն իր շքախմբով այլևս երբեք չայցելի Եռաբլուր: Հարցը վաղուց դարձել է օրհասական՝ նկատի ունենալով ամեն անգամ կրկնվող այն խայտառակությունն ու անպատվությունը, որ հայ ժողովուրդը ստիպված է լինելում վերապրել Նիկոլի՝ Եռաբլուր այցերի ժամանակ:

Անմարդկային խայտառակության մի հերթական տեսարանի բոլորն ականատես դարձան այսօր՝ ՀՀ անկախության տոնի օրը, երբ պայմանավորված Նիկոլի այցով՝ զոհերի ծնողներին կարմիրբերետավորները, տառացիորեն բռնության ենթարկելով, ոտուձեռից բռնած հեռացնում էին տարածքից, փակում մարդկանց ճանապարը՝ թույլ չտալով այցելել սեփական զավակների լույս շիրիմներին:

Իսկ թե ինչն է պատճառը, որ Նիկոլն այդքան վախենում է զոհված հերոսների ծնողների ներկայությունից, պարզից էլ պարզ է. անցյալի դառը փորձը նրան հուշում է, որ կարող է հերթական անգամ խայտառակվել ու մերժվել, կարող է բախվել այնպիսի մի անարգանքի, որ ամոթից ուղղակի գետինը մտնի: Չէ, գետինը մտնելը նրա հագով չէ, նրա մասին չէ, քանի որ եթե ունենար նման կարևոր ու գովելի հատկություն, ապա վաղուց նամուս կունենար, կգրեր ու կգնար: Ակնհայտ է, որ կրկին մորթապաշտությունն է պատճառը, որ Նիկոլը նման կերպէ վարվում սեփական ժողովրդի հետ՝ վախենալով հենց Ելաբլուրում ինքնադատաստանի ենթակվելու հեռանկարից: Այնինչ դա մի բան է, որից փախչել կարելի է երկար, իսկ չեղարկել՝ ոչ մի կերպ…