Չիլիի նախագահը պաշտոնական միջոցառման ժամանակ ընկել է. Տեսանյութ


12:45 , 31 օգոստոս, 2013

Չիլիի նախագահը պաշտոնական միջոցառման ժամանակ ընկել է (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան ուրբաթ մայրաքաղաք Սանտյագոյի շրջաններից մեկում հին տների քանդման պաշտոնական արարողության ժամանակ ընկել է: Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նա գլուխը հարվածել է:

Հաղորդվում է, որ պետության ղեկավարը բարձրացել է փլատակների կույտի վրա, սակայն կորցնելով հավասարակշռությունը՝ ընկել է:

Պինյերան լուրջ վնասվածքներ չի ստացել: Դեպքից մի քանի րոպե անց լրագրողների հետ զրույցում նա կատակել է՝ ասելով, որ կյանքում լինում են անկումներ, սակայն գլխավորը կրկին ոտքի կանգնելու ունակությունն է: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Նա հրաժարվել է բուժօգնությունից. «Ի՞նչ բուժզննում, ես երիտասարդ նախագահ եմ»,- ասել է նա:

Չիլիի նախագահն առաջին անգամ չէ, որ հայտնվում է վտանգավոր իրավիճակներում: 2010 թվականին Նոր Օռլեան այցի ժամանակ նա հազիվ է կարողացել խուսափել Միսիսիպի գետն ընկելուց՝ սայթաքուն թեքության պատճառով: