13:05 , 31 օգոստոս, 2013Երբեմն խոսքերը կարող են ավելի ուժեղ ներգործություն ունենալ, քան արարքները: Երբ դրանք արտաբերվում են մեծ հռետորների շուրթերով, դրանք ոգեշնչման աղբյուր են հանդիսանում բազում մարդկանց համար: Այս հոդվածում մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պատմության ընթացքում արձանագրված ամենաազդեցիկ ելույթները, որոնք հնչել են աշխարհի ամենակարկառուն հռետորների շուրթերից:
1. Հիսուս Քրիստոս. «Լեռան քարոզը»
Հիսուս Քրիստոսը ուսուցիչների ուսուցիչն է: Հատկապես նշանավոր է նրա Լեռան քարոզը, որում ամփոփված են Քրիստոնեության անկյունաքարային դրույթները: Լեռան քարոզն ամբողջությամբ ներկայացված է Մատթեոսի ավետարանի 5-6-րդ գլուխներում: Ստորև կարող եք ընթերցել Լեռան քարոզից մի հատված.
«Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։ Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն։ Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն։ Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան։ Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն։ Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծուորդիներ պիտի կոչուեն։ Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։ Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն։ Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել»։
Ամսաթիվը` 1942թ. օգոստոսի 8
Վայրը` Հնդկաստան
Այն ժամանակ, երբ հնչեց այս ելույթը, Հնդկաստանը գրեթե մի դար շարունակ գտնվում էր Բրիտանիայի անմիջական տիրապետության ներքո: Գանդին և Հնդկաստանի ազգային կոնգրեսը մի շարժում նախաձեռնեցին, որի նպատակն էր առանց բռնի միջոցների գործադրման ազատել Հնդկաստանը բրիտանացիներից: 1942թ.-ի օգոստոսի 8-ին Գանդին ներկայացրեց «Դուրս Հնդկաստանից» որոշումը, որով բրիտանական լծից անկախություն էր պահանջվում:
Հատված ելույթից.
«Ես հավատացած եմ, որ պատմության մեջ դեռևս չի գրանցվել մեր պայքարից ավելի ժողովրդավարական պայքար: Երբ ես բանտում էի, կարդացի Քարլայլի «Ֆրանսիական ռեզոլյուցիան», իսկ Պանդիտ Ջավահարլալը ինձ պատմել է ռուսական հեղափոխության մասին: Ես խորապես համոզված եմ, որ այս շարժումները չեն կարողացել ժողովրդավարական իշխանություն հաստատել, քանզի պայքարը տարվել է բռնության ուղիով: Այն ժողովրդավարական համակարգում, որին ես եմ ձգտում` խաղաղ միջոցներով հաստատված ժողովրդավարական համակարգում, բոլորը հավասարապես ազատ են լինելու: Ամեն մեկն ինքն իր գլխի տերն է լինելու: Ես հրավիրում եմ բոլորիդ միանալ հանուն ժողովրդավարության մղվող պայքարին: Այն ձեզ կօգնի մոռանալ հինդուիզմի և մահմեդականության դավանողների միջև առկա տարբերությունները և պատկերացնել ինքներդ ձեզ պարզապես իբրև հնդիկներ, ովքեր հանուն անկախության մղվող համընդհանուր պայքարի մասն են կազմում»:
3. Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ. «Փըրլ Հարբորի Մարգարիտների Նավահանգստի ուղերձը»
Ամսաթիվը` 1941 թ. դեկտեմբերի 8
Վայրը` Վաշինգտոն
Փըրլ Հարբորի վրա կատարված հարձակումը ապշեցրեց Ամերիկային: Հարձակման հաջորդ օրը նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը ելույթով հանդես եկավ: Ելույթը ցնցեց ամերիկացիներին և մի քանի ժամ անց պաշտոնական դարձավ: Ելույթից պարզ դարձավ, որ Ամերիկան պատերազմի մեջ էր մտնելու:
Հատված ելույթից.
«Երեկ` 1941 թ.-ի դեկտեմբերի 7-ին, Ամերիկայի վրա անսպասելիորեն հարձակում գործեցին Ճապոնիայի կայսրության ռազմածովային և օդային ուժերը… Մեր ազգը երբևէ չի մոռանա մեր վրա կատարված գրոհը: Որքան էլ որ երկար ժամանակ պահանջվի, որպեսզի մենք ճնշենք այս կանխամտածված գրոհը, Ամերիկայի ժողովուրդը հասնելու է բացարձակ հաղթանակի: Ես հավատացած եմ, որ արտահայտում եմ Կոնգրեսի և ժողովրդի տեսակետը` պնդելով, որ մենք ոչ միայն պաշտպանվելու ենք, այլև թույլ չենք տալու, որ այս կարգի դավաճանությունը երբևէ մեզ վտանգի տակ դնի: Մեր դեմ թշնամական դավեր են նյութվում: Անիմաստ է թաքցնել, որ մեր ժողովուրդը, մեր հողերը և մեր հետաքրքրությունները վտանգի տակ են: Սակայն մեր զինված ուժերը վստահություն են ներշնչում մեզ, իսկ մեր ժողովուրդն աննկուն է, ուստի հաղթանակը մերն է լինելու: Աստված մեզ օգնական»:
4. Սոկրատես. «Պաշտպանականը»
![]()
Ամսաթիվը` Մ.թ.ա. 399
Վայրը` Աթենք, Հունաստան
Պատմության մեծագույն ուսուցիչներից մեկը` Սոկրատեսը, շրջում էր Աթենքի փողոցներում և համաքաղաքացիների հետ կիսվում իր իմաստուն մտքերով: Սոկրատեսը ուներ մի շարք երիտասարդ հետևորդներ, որոնց նա սովորեցնում էր կասկածի տակ դնել ամեն ինչ, անգամ աթենական բանակը: Նա ձերբակալվեց երիտասարդներին կաշառելու և աստվածներին չհավատալու մեղադրանքով: Այս ճառը հանդիսանում է նրա պաշտպանական ելույթն է, որով նա փորձում էր ատենակալներին համոզել փոխել իրենց կարծիքը: Այնուամենայնիվ, նա մահվան դատապարտվեց` նահատակվելով հանուն ազատ մտքի:
Հատված ելույթից.
«Ինչ-որ մեկը կարող է ասել` Սոկրատես, չե՞ս կարող լեզուդ քեզ պահել. այդ դեպքում դու կկարողանաս օտար երկիր ուղևորվել, և ոչ ոք այլևս քեզ չի անհանգստացնի: Ինձ համար բարդ է ձեզ հասկացնել, թե ինչպես ես կպատասխանեի այս հարցին: Եթե ես հայտնեմ իմ պատասխանը, դուք կրկին կասեք, որ ես չեմ հնազանդվում Աստծուն և ըստ այդմ չեմ կարողանում լեզուս ինձ պահել: Դուք պարզապես չեք հավատա, որ ես լուրջ եմ խոսում»:
5. Նելսոն Մանդելա. «Ես պատրաստ եմ մեռնել»
Ամսաթիվը` 1964 թ. ապրիլի 20
Վայրը` Հարավային Աֆրիկայի Գերագույն դատարան
Նելսոն Մանդելան իրավաբան դարձավ և 1944 թ.-ին մուտք գործեց Աֆրիկայի Ազգային կոնգրես: 1962 թ.-ի օգոստոսի 5-ին նա ձերբակալվեց: 1963 թ.-ին ձերբակալվեցին կոնգրեսի ևս 12 անդամներ: Նրանց բոլորին առաջադրվել էր սաբոտաժի մեղադրանք: Նրանց մեղադրում էին նաև Հարավային Աֆրիկայի` օտարների նվաճման ծրագիր մշակելու մեջ: Մանդելան մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 27 տարվա ազատազրկման: Դատավարության ժամանակ Մանդելան հանդես եկավ հետևյալ ելույթով.
«Ես նվիրվել եմ Աֆրիկացիների պայքարին: Ես մարտնչել եմ սպիտակամորթների գերիշխանության դեմ, ես մարտնչել եմ նաև սևամորթների գերիշխանության դեմ: Ես փայփայել եմ ժողովրդավարական և ազատ հասարակարգի երազանքը, մի հասարակարգ, որտեղ բոլոր մարդիկ ներդաշնակորեն համագոյակցում են և օժտված են հավասար հնարավորություններով: Ես հուսով եմ ապրել հանուն այս երազանքի և իրականացնել այն, սակայն հարկ եղած դեպքում ես պատրաստ եմ մեռնել հանուն այս երազանքի»:
Շարունակելի...