12:32 , 31 օգոստոս, 2013
Emedia.am-ը գրում է.
Ռուսաստանի ռազմածովային ուժերը Տարտուս են ուղարկում «Ադմիրալ Կուզնեցով» ծանր ավիակիրը։
Այդ մասին է հայտնում ИТАР-ТАСС գորակալությունը՝ հղում անելով Պաշտպանության նախարարությունում սեփական աղբյուրներին։
«Տարեվերջին, հավանաբար՝ դեկտեմբերի սկզբին, «Ադմիրալ Կուզնեցովը» արշավ կմեկնի, որի ընթացքում կայցելի նաև Տարտուսում տեղակայված ՌԴ ՌԾՈՒ նյութատեխնիկական սպասարկման բազա», – ասել է աղբյուրը, շեշտելով, որ Ռուսաստանի միակ ավիակիրի այցը Միջերկրական ծով Սիրիայի շուրջ իրավիճակի հետ կապված չէ։