Ի՞նչ հաճախականությամբ պետք է լվանալ մազերը


12:25 , 31 օգոստոս, 2013

care 49Doctors.am-ը գրում է.

Ճարպոտ մազերը կարելի է լվանալ թեկուզ և ամեն օր՝ հաճախակի օգտագործման համար նախատեսված շամպուններով: ճարպոտ մազերի դեպքում՝ լվանալուց հետո մազերը պարզաջրեք խոտաբույ սերով պատրաստված թուրմով (2 ճաշի գդալ խոտաբույսի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր:    
Ցանկալի է օգտագործել եղինջով, դաղձով, կոթուկով թուրմերը):    
        
Չոր մազերը համեմատաբար ուշ-ուշ պետք է լվանալ: Չոր մազերի դեպքում խորհուրդ է տրվում մազերին երբեմն սնուցող դիմակներ դնել: Կարող եք փորձել, օրինակ, հետևյալ դիմակը. 1 ճաշի գդալ ժելատինը, 1 թեյի գդալ խնձորի քացախը խառնեք 1 բաժակ ջրին, ավելացրեք 2 կաթիլ հասմիկի, եղեսպակի կամ հազրեվարդի եթերայուղ: Պատրաստի խառնուրդը շրջանաձև շարժումներով տարածեք մազարմատներին, սրբիչով փաթաթեք գլուխը: 10 րոպեից լվացեք մազերը: