Նիկոլ Փաշինյանը ԲՏԱ փոխնախարարին գործուղել է Բուխարեստ


12:59 , 20 սեպտեմբեր, 2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը սեպտեմբերի 24-26-ին գործուղվում է Ռումինիա: Այս մասին տեղեկանում ենք կառավարության աշխատակազմից:

Որոշման մեջ նշվում է, որ նա Բուխարեստում կմասնակցի Հեռահաղորդակցության միջազգային միության լիազոր համաժողովին: