Ուկրաինան Ղրիմին համոզում է Հայաստանի օրինակով


12:02 , 31 օգոստոս, 2013

Ասել, որ Ոիկրաինայի կազմում գտնվող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը պրոռուսական ա, ուրեմն ոչինչ չասել: Ոիկրաինան այնտեղ ներկա է սուտ ձևականորեն` պետական շենքերի գլխին ուկրաինական դրոշների տեսքով ու մի երկու թերթով:
Ղրիմի բնակչությունն էլ հիմնականում թքած ունի ամեն ինչի վրա, թաթարները իրենց համար են, ռուսները իրենց համար են, հայերն էլ` իրենց:
Ասեցի մի քիչ պրոուկրաինական թերթերից կարդամ, աչքովս ընկավ Վիլնյուսում Եվրոպայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ կապված Ուկրաինայի քայլերի մասին հոդվածը:
Մի ծավալուն հոդված էր, թե վախենալու բան չկա, հարգելի Ղրիմի բնակչություն, Եվրոպայի հետ մերձենալը պետք է, և հիմնական մեխը հոդվածի, որ «Նույնիսկ Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցը` Հայաստանը, մասնակցում է այս գործընթացին», բա մենք ինչի՞ պետք է դեմ լինենք սրան :)))