Hraparak.am-ը գրում է․
ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Նյու-Յորքում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ կարեւոր է համարել Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների նորմալացումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
Գուտերեշը նշել է, որ հարկավոր է նվազեցնել լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ շարունակել հարաբերությունների նորմալացման գործընթացը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ ռեգիոնում տիրող ընթացիկ վիճակի մասին։