Անթերի կրծկալ


12:06 , 31 օգոստոս, 2013

care 69Doctors.am-ը գրում է.

Անթերի կրծկալ    

Կրծքի գեղեցիկ ձեը պահպանելու համար շատ կարևոր է կրծկալի ճիշտ ընտրությունը: Այսօր շատերը, հետեևլով նորաձևության պահանջներին, կրծկալի միջոցով արհեստականորեն բարձրացնում, մոտեցնում կամ իրարից հեռացնում են կրծքերը: Մինչդեռ կրծկալի դերը բոլորովին այլ է. այն պետք է բնական վիճակում պահի կուրծքը: 
Մի խոսքով՝ գնեք ձեր չւսփսերին համապատասխան կրծկալ. փոքրը սեղմում է կուրծքը՝ խախտելով արյան շրջանառությունը, իսկ չափից ավելի մեծը՝ "կախ ընկած" է դարձնում:    
        
Ջյային պրոցեդուրաներ    
        
Ամենօրյա սառը (կամ հակադիր՝ սառը-տաք) ցնցուղները հրաշլիփ միջոց են կրծքի գեղեցիկ ձևը պահպանելու համար:    
Առավոտյան շատ օգտակար են սառը ջրով ցնցուղները, իսկ երեկոյան՝ տաք ջրով: Լողանալիս վերցրեք սպունգը և շրջանաձև շարժումներով ժամացույցի սլաքի ուղղությամբ մերսեք կուրծքը: Ապա մերսեք՝ սկսելով թևատակից և բարձրանալով վերև՝ դեպի լանջաբացվածք: Ցուրաքանչյուր կուրծքը մերսեք 3-4 րոպե:    
Լոգանքից հետո կրծքերին սնուցող քսուք քսեք:            
        
Դիմակ կրծքի համար    
        
1 թեյի գդալ անյուղ կաթնաշոռն ու 2 ճաշի գդալ կաթը խառնեք այնքան, մինչև ընդհանուր զանգված դառնա: Քսեք կրծքին և սպասեք՝ ներծծվի: Ապա խոնավ բամբակյա կտորով սրբեք կուրծքը, որից հետո լվացեք սառը ջրով:    
        
Այս գործընթացը կարող եք անել շաբաթը 3 անգամ, այս դիմակից մաշկն ավելի առաձգական ու նուրբ է դառնում:    
        
Ի դեպ...        
        
Եթե ձեր կուրծքը կորցրել է առաձգականությունն ու թուլացել է, ամեն օր արեք հետևյալը.    
        
Վերցրեք 2 տաշտակ, մեկի մեջ տաք ջուր լցրեք՝ յուրաքանչյուր լիտրին 1 թեյի գդալ աղ ավելացնելով, մյուսի մեջ սառը ջուր՝ յուրաքանչյուր լիտրին 1 թեյի գդալ կիտրոնի հյութ կամ գինու քացախ:    
Սրբիչը թաթախեք տաք ջրի մեջ և 30 վայրկյան դրեք կրծքերին: Այնուհետև մեկ այլ սրբիչ մտցրեք սառը ջրի մեջ և դրեք կրծքերին՝ թողնելով 1 րոպե: Այս գործողությունները կրկնեք 10 անգամ:    
        
Ամեն օր կրծքերին տաք և սառը թրջոցներ դնելով՝ արդեն մեկ շաբաթ հետո գգալի տարբերություն կնկատեք: