14:30 , 31 օգոստոս, 2013Առաջին մասը կարող եք ընթերցել այստեղ:
5. Դարեհ 1-ին (Ք.ա. 550-486)

Դարեհ Առաջինը 36 տարի կառավարել է իր ապրած ժամանակաշրջանի գերտերությունը` Աքեմենյան Պարսկաստանի կայսրությունը, որը Եվրոպայի մի մասից ձգվում էր մինչև Աֆրիկա ու Հնդկական խոշոր գետերի հովիտներ: Նրա կառավարման ժամանակաշրջանից պահպանված կարևոր արվեստի ու ճարտարապետական գործերից են Բեհիստունյան արձանագրությունն ու Պերսեպոլիսի պալատը: Եվ չնայած պալատն այժմ ավերակների է վերածվել, այնուամենայնիվ, նույնիսկ դրանք արտացոլում են ժամանակաշրջանի ճարտարապետական ձեռքբերումները, և այսօր դրանք համարվում են համաշխարհային ժառանգություն:
Պատմության մեջ մշակութային մեծ ողբերգություն էր, երբ Ալեքսանդր Մակեդոնացու զորքը ոչնչացրեց Դարեհի կառուցած թագավորական ամրոցի կառույցները: Չնայած Դարեհի բազմաթիվ ձեռքբերումներին նրա զորքերը մեծ կորուստներ են ունեցել ինչպես սկյութների, այնպես էլ հույների հետ պատերազմներում Դարեհի նվաճողական արշավանքների հետևանքով, սակայն ինչ-որ կերպ դրա հետ մեկտեղ Պարսկաստանին հաջողվել է հաջողության հասնել: Ջախջախվելով հույների կողմից` նա պլանավորում էր նոր արշավանք իրականացնել, սակայն այն տեղի չի ունենում նրա մահվան պատճառով:
4. Կուբլայ Խան (23 սեպտեմբերի 2015-18 փետրվարի 1294)

Կուբլայ Խանը հայտնի է արևմտյան մշակույթում Մարկո Պոլոյի և Սամուել Քոլրիջի գրվածքների շնորհիվ:
Նրա կառավարմանն շրջանում մոնղոլական կայսրությունը ծաղկում էր ապրում: Նա մեծ ազդեցոււթյուն է ունեցել նաև Ասիայի պատմության վրա տարբեր առումներով: Կուբլայ Խանը հիմնել է Չինաստանի Հուան դինաստիան, որը գոյատևել է 1279-1635թթ.: Չնայած կայսրության տարածքներն ընդլայնելու հաջողությանը` եղել են նաև ռազմական արշավների ձախողումներ: Ինչպես օրինակ 1281թ.-ին Ճապոնիայի դեմ կատարած արշավանքի ժամանակ Հակատա ծովածոցի ճակատամարտը կամ 1293 Ջավա կղզու արշավը, որը տեղի չունեցավ: Եթե այս արշավանքներն իրականանային ու հաջողությամբ պսակվեին, մոնղոլական ազդեցությունը եթե ոչ ամբողջ աշխարհի, ապա գոնե Ասիայի պատմոության մեջ հսկայական դեր կարող էր խաղալ և միգուցե փոխեր պատմության ողջ ընթացքը:
3. Քսերքսես Առաջին (Ք.ա. 519-465)

Չնայած Քսերքսեսը չէ, որ հիմնել է Աքեմենյան Պարսկաստանի կայսրությունը, սակայն նա երկար ժամանակ կառավարել է այն ու դարձրել ժամանակի համաշխարհային գերտերություն: Նա նաև փորձել է արշավել ու գրավել Հունաստանը, իսկ 480թ.-ին Հելեսպոնտոսի վրայով ներխուժել է Թրակիա: Ի վերջո Ք.ա. 465թ. Քսերքսեսը դավադրաբար սպանվում է, իսկ նրան հաջորդողների օրոք Պարսկաստանը սկսում է անկում ապրել:
2. Կյուրոս Երկրորդ (Ք.ա. 600 կամ 576-530թթ.)

Կյուրոս Երկրորդը հիմնադրել է Աքեմենյան պետությունը: Նա իր զավթողական քաղաքականությամբ ջախջախել ու նվաճել է հսկայական տարածքներ, այդ թվում`Մարաստանը, Բաբելոնյան պետությունը, Փոքր Ասիայի հունական քաղաքները, Պարթևստանը, Արիան և այլն:
Նվաճելով Բաբելոնը` նա ազատ է արձակում Նաբուգոդոնոսոր Երկրորդի տիրապետության տակ գտնվող հրեաներին ու թույլ տալիս նրանց վերադառնալ Երուսաղեմ:
Կյուրոսը ոչ միայն որպես մեծ զորավար ու ռազմական առաջնորդ է հիշատակվում պատմության մեջ, այլև շատերի համար, այդ թվում հրեաների, նա համարվում է Աստծու կողմից ուղարկված:
1. Չինգիզ խան (մոտավորապեես 1162-1227թ. օգոստոս)

Չինգիզ խանը ավելի շատ տարածքներ է գրավել, քան ինքը` Ալեքսանդր Մակեդոնացին, և հիմնել աշխարհի ամենամեծ սահմաններն ունեցող կայսրությունը: Որպես այդպիսին, նա է հիմք դրել Լենկթեմուրի և Կուբլայ խանի կառավարած տերություններին: Զարմանալի չէ, որ նա մինչև այսօր հիշատակվում է իբրև պատմության հզորագույն տիրակալներից մեկն ու դառնում օրինակ կինոարվեստով զբաղվող մարդկանց ներշնչանքը: Նրա մասին նկարահանված լավագույն ֆիլմերից են «Նվաճողը» և «Մոնղոլը»:
Չինգիզ խանը նաև իր մեծ ազդեցությունն է թողել ժողովրդագրական առումով, ոչ միայն այն պատճառով, որ շատերն են կոտորվել նրա արշավանքներից ու ձուլվել այլ մշակույթների ժողովուրդների, այլև այն առումով, որ նա ինքն էր շատերի հետ սեռական կապի մեջ մտնում, որի արդյունքում բազմաթիվ զավակներ է ունեցել, որոնցից շատերն իրենք են իրենց տերությունները հիմնել: