Ֆրանսիան կմիանա ԱՄՆ-ին Ասադի դեմ


12:00 , 31 օգոստոս, 2013

Ֆրանսիան կմիանա ԱՄՆ-ին Ասադի դեմPanarmenian.net-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ բրիտանական խորհրդարանի որոշումը, որը դեմ է քվեարկել երկրի մասնակցությանը Սիրիայում ռազմական գործողությանը, չի անդրադառնա կոալիցիային միանալու Ֆրանսիայի մտադրության վրա: «Յուրաքանչյուր երկիր ինքնիշխան է, ինքն է որոշում մասնակցել, թե ոչ գործողությունը: Դա վերաբերում է և Բրիտանիային, և Ֆրանսիային»,-ասել է Օլանդը Monde-ին տված հարցազրույցում:

Ըստ նրա, Ֆրանսիան նաև դիտարկում է Սիրիա ռազմական ներխուժման տարբերակը, սակայն կոնկրետ որոշում կկայացվի «հաշվի առնելով ծանրակշիռ հիմնավորումները»:

Գերմանիան բացառել է իր մասնակցությունը ցանկացած ռազմական գործողության: