ՊՆ-ն հաստատում է` հայկական կողմին են փոխանցել 32 հայ զինծառայողի մարմին


23:03 , 17 սեպտեմբեր, 2022

168.am-ը գրում է.

Ադրբեջանական ԶԼՄ-ները մոտ մեկ ժամ առաջ հայտնեցին, որ հայկական կողմին են փոխանցել 32 հայ զինծառայողի մարմին:

ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ռազմական վերջին գործողությունների ժամանակ զոհված 32 զինծառայողի մարմին: