Պաշտոնական այցով Երևան ժամանած Նենսի Փելոսիին դիմավորել է Ալեն Սիմոնյան


20:31 , 17 սեպտեմբեր, 2022

Պաշտոնական այցով Երևան է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել և առանձնազրույց է ունեցել Նենսի Փելոսիի հետ:

Ամերիկացի բարձրաստիճան հյուրերի երկօրյա այցի օրակարգը հագեցած է: Նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ, ընդլայնված կազմով հանդիպում Ազգային ժողովում: Հյուրերի օրակարգում է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը:

Նախատեսվում է հանդիպում լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: